Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am

Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am

Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը բավականին տարածված խնդիրներ են։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին։ Կայքի փոխանցմամբ՝ թվարկված խնդիրների դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև դափնու տերևը․ այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Այն կարող է օգնել պայքարելու զարկերակային բարձր ճնշման, անքնության, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում։

Դափնու տերևը կարող է օգտագործվել առողջական հետևյալ խնդիրների դեպքում․

  • դեպրեսիա,
  • նյարդային ցավեր,
  • վարակներ,
  • մկանային հյուծվածություն,
  • էներգիայի անբավարար մակարդակ,
  • ցիստիտ,
  • սպազմ,
  • դաշտանային ցավեր,
  • գլխացավ,
  • արթրիտ,
  • հեղուկի կուտակում։


Բաղադրիչներ.

  • 30 գրամ դափնու տերև,
  • ջուր։


Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թողեք մի քանի րոպե եռա։ Թուրմը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ՝ քաղցած վիճակում և քնելուց առաջ։

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ